ՎՈՒԱՄԸ ՄԱԿ-ին չի ներկայացրել «սառեցված հակամարտությունների» մասին բանաձեւի նախագիծ17 դեկտեմբերի 2007 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) երկրները Միացյալ ազգերի կազմակերպությանն են ներկայացրել ոչ թե «սառեցված հակամարտությունների» մասին բանաձեւի նախագիծ, այլ դիմում Գլխավոր վեհաժողովում այդ հարցի քննարկման վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Խազար ԻբրահիմըՆա նշել է, որ նման նախագծի ընդունումից առաջ ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների աշխատանքային խմբերը պետք է ուսումնասիրեն բոլոր ներկայացված առաջարկները, մշակեն փաստաթուղթը եւ անհրաժեշտության դեպքում լրացումներ եւ ուղղումներ անեն: «Դրանից հետո նախագծին ծանոթանում է ՎՈՒԱՄ երկրների ղեկավարությունը եւ ստորագրում է այն»,-նշել է նա: Միայն անցնելով այդ փուլերը, նշել է Իբրահիմը, փաստաթուղթը կարող է ներկայացվել ՄԱԿ-ի ԳՎ-ին, որից հետո կարելի է խոսել այդ հարցի շուրջ լսումների ամսաթիվ նշանակելու համար, հաղորդում է «Ռեգնումը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, թե ՎՈՒԱՄ երկրները ՄԱԿ-ում ներկայացրել են «սառեցված հակամարտությունների» մասին Գլխավոր Վեհաժողովի բանաձեւի նախագիծը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |