ՌԴ ԱԳՆ. Կոսովոյի կարգավորման իրավիճակը կրիտիկական կետի է հասել17 դեկտեմբերի 2007 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի կարգավորման իրավիճակը կրիտիկական կետի է հասել: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: Փաստաթղթում նշվում է, որ Կոսովոյի իշխանությունները երկիմաստորեն հայտարարում են միակողմանի կարգով անկախության հռչակման մասին` խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձեւը` հայտարարելով իրենց անկախության մասին: «Սադրիչ հայտարարությունները կանխելու փոխարեն մենք դառնում ենք մի շարք երկրների կողմից դրա խրախուսման ականատեսները, ինչը կարող է հանգեցնել լուրջ բացասական հետեւանքների տարածաշրջանային եւ միջազգային կայունության համար: Ստեղծվող իրավիճակը Կոսովոյի կարգավորման մեջ լուրջ շեղվածքի հետեւանք է հանդիսանում, որին ռուսական կողմը բազմաթիվ անգամներ հրավիրել է գործընկերների ուշադրությունը: Ոչ ալբանական ժառանգությունը, առաջին հերթին սերբական, առաջվա պես անվտանգության եւ իր իրավունքնեի ապահովման մինիմալ երաշխավորումներ չունի, ոչ մի կերպ չի լուծվում Կոսովո գաղթականների վերադարձի հարցը: Բազմաէթնիկ հասարակություն կառուցելու հռչակումը իրականում հակառակ արդյունքի է բերում»,- գտնում է ՌԴ ԱԳՆ-ն:Հայտարարության մեջ ընդգծվում է, որ խրախուսելով Պրիշտինայի անջատողական ձգտումները, ԱՄՆ-ն եւ Եվրամիության որոշ պետություններ անկեղծորեն անուշադրության են մատնում միջնորդական «եռյակի» հովանու ներքո կողմերի միջեւ անցնող բանակցություններին արձանագրված օգտակար նախագծերը: ՌԴ ԱԳՆ-ն նաեւ զգուշացնում է, որ իրավիճակն սպառնում է անվերահսկելի ճգնաժամով, եթե կարգավորումը չպահել միջազգային-իրավական հունում: «Մենք կոչ ենք ՄԱԿ ԱԽ մշտական անդամներին, Կոնտակտային խմբի մեր գործընկերներին, Եվրամիության երկրներին եւս մեկ անգամ կշռադատել Կոսովոյի միակողմանի անկախացման բոլոր հետեւանքները, կարգավորման գործընթացը պահել միջազգային-իրավական դաշտում եւ ձեռնպահ մնալ շուտափույթ որոշումներից, որոնք հղի են ոչնչացնող նախադեպով միջազգային հարաբերությունների ողջ համակարգի համար: Մենք հանդես ենք գալիս հանուն բաց երկխոսության: Ի շահս բանակցային գործընթացի խթանման մենք պետք է ծրագիր մշակենք, որում հաշվի կառնվեն կողմերի շահերը եւ Կոսովոյի կարգավորման առաջատար միջազգային գործոնները, նշված կլինեն կողմերի համաձայնության ուղղությունները, այդ թվում եվրաինտեգրման հառանկարների ճանապարհին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |