Կիպրոսը չի ճանաչի Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը

PanARMENIAN.Net - Կիպրոսը չի ճանաչի Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը: Այդ մասին հայտարարել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Էրատո Կոզակ-Մարկուլին: «Մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը Եվրամիության մեր գործընկերներին: Կիպրոսի Հանրապետությունը չի ճանաչի անկախության հնարավոր միակողմանի հռչակումը»,-հայտարարել է նախարարը: Նրա խոսքերով, Կիպրոսի այդ դիրքորոշումն ըմբռնումով է ընկալվել ԵՄ-ի կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Կիպրոսը դեմ է Կոսովոյի անկախության հռչակմանը, քանի որ կղզու վրա գույություն ունի բազմամյա խնդիր` ուժային բաժանման եւ պետական կազմավորման ինքնահռչակման խնդիրը:



Կիպրոսը կորցրել է իր տարածքի շուրջ մեկ երրորդի վերահսկողությունը 1974 թվականից ի վեր, երբ ռազմական գործողությունների արդյունքում թուրքական բանակը օկուպացրեց կղզու հյուսիսային շրջանները: Ներկայումս կղզին բաժանված է այսպես կոչված հրադադարի «կանաչ» գծով, նրա հյուսիսային տարածքում գտնվում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, որին միայն Թուրքիան է ճանաչել:



Դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները փակ դռների ետեւում Կոսովոյի ճակատագրի մասին բանավեճից հետո, պաշտոնապես հայտարարեցին, որ բանակցությունները ԱԽ-ի շրջանակներում չպսակվեցին հաջողությամբ, ուստի հարցը պետք է լուծվի ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հովանու ներքո:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---