Թուրքիայի Գլխավոր շտաբ. Ոչնչացվել են ՔԱԿ-ի շուրջ 150-170 գրոհայիններ26 դեկտեմբերի 2007 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին Թուրքիան շարունակեց Իրաքի հյուսիսում գտնվող քրդական բնակավայրերի ռմբակոծությունները, հաղորդելով, որ ծայրահեղականներին հասցրած նախորդ հարվածները տարան 150-170 գրոհայինների կյանք: Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ), որին ԱՄՆ-ն, Թուրքիան եւ Եվրամիությունը ահաբեկչական կազմակերպություն են համարում, ժխտում է իր կրած կորուստները: Թուրքական ռազմական ինքնաթիռները երեքշաբթի ռումբեր են գցել Թուրքիային սահմանակից Իրաքի շրջանների վրա, որտեղ արմատացել են ՔԱԿ-ի գրոհայինները: Իրաքի Դահուկ նահանգի սահմանապահ հրամանատարության ղեկավար, գնդպետ Հուսեյն Թամարի խոսքերով, ավիահարվածների արդյունքում ոչ ոք չի տուժել, իսկ Դահուկի բնակիչները նախապես էին տարհանվել: Թուրքիայի Գլխավոր շտաբը հաղորդել է, որ դեկտեմբերի 16-ին շուրջ 50 ռազմական ինքնաթիռներ հարձակման են ենթարկել ՔԱԿ-ի 200 ռազմական օբյեկտներ, այդ թվում երեք հրամանատարական կենտրոններ, երկու կապի կենտրոններ, գրոհայինների նախապատրաստման երկու ճամբարներ, 182 բնակելի թաղամաս եւ սպառազինության 14 պահեստ, հաղորդում է MIGnews.com-ը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսին Թուրքիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց կառավարության հարցապնդմանը` Իրաքի հյուսիսային շրջաններ ներխուժելու վերաբերյալ, որտեղ, ըստ, թուրք զինվորականների տվայլների, թաքնվում են ՔԱԿ-ի շուրջ 3000 անդամներ: Անկարան մեղադրում է քուրդ ապստամբներին շուրջ 40 000 մարդկանց մահվան համար` այն բանից ի վեր, երբ զինված խմբավորումը 1984 թվականին պայքար սկսեց Թուրքիայի հարավ-արեւելքում Քրդստանի անկախ պետություն ստեղծելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |