ԱՄՆ նախագահը պահպանել է հավասարության սկզբունքը Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցում28 դեկտեմբերի 2007 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրել է Հայաստանին 48,5 մլն դոլարի տնտեսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ օրինագիծը` պահպանելով հավասարության սկզբունքը Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հարցում: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) 2008 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրվող օգնությունը նվազել է 17,5 միլիոնով անցյալ տարվա համեմատությամբ, սակայն ավել է 35 մլն դոլարով վարչակազմի առաջարկած գումարից: Կոնգրեսը հավանություն է տվել որպես ռազմական օգնություն 3 մլն դոլարի հատկացմանը ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: «Մեզ անհանգստացնում է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության նվազեցումը, հատկապես այն առումով, որ Հայաստանը շարունակում է շրջափակված մնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, իսկ Բաքուն հաճախակի հայտարարություններ է անում Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին: Մենք շնորհակալ ենք մեր բարեկամներին, որոնք հատկացումների տրամադրման ընթացքում մեծ ճնշումների են ենթարկվում»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Վրաստանին այդ օրինագծով հատկացվել է 50,5 մլն դոլար, Ադրբեջանին` 19 մլն դոլար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |