Թուրքիան հետեւելու է քրդերին Իսրայելի օգնությամբ28 դեկտեմբերի 2007 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը առաջիկայում Թուրքիային առանց օդաչու աշխատող 10 օդանավ-լրտես է տրամադրելու, որոնք օգտագործվելու են Հյուսիսային Իրաքում քուրդ գրոհայինների տեղափոխությունների մասին տեղեկատվություն հավաքելու համար: Ինքնաթիռները հանձնվելու են Թուրքիային ըստ մի քանի տարի առաջ ստորագրված համաձայնագրի: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է $190 միլիոն:Իսրայելի հատուկ ինքնաթիռների օգտագործման մասին տեղեկատվությունը հաղորդվել է թուրքական STAR հեռուստաընկերության կողմից դեռեւս մեկ շաբաթ առաջ, հաղորդել է «Ha-Aretz»-ը: Այն ժամանակ հառուստաալիքը հայտնեց, որ թուրքական բանակի գլխավոր շտաբի ղեկավար Յաշար Բույուկանիթը անձամբ է հետեւել` ինչպես են իսրայելյան ինքնաթիռները գործում Իրաքի երկնքում: Թուրքիայի համար նոր լրտեսական ինքնաթիռների ստեղծման մասին պայմանագիրը կնքվել է 2004 թվականին: Այդ պայմանագրի համաձայն, Heron ինքնաթիռները պետք է տեղափոխվեին Թուրքիա մինչեւ 2007 թվականի հոկտեմբեր ամիսը, սակայն ավելի ուշ իսրայելցիները ժամկետները տեղափոխեցին 2008 թվականի գարուն, հաղորդում է NEWSRU-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը խոսել են ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի մասին Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը Զարգացման ֆրանսիական գործակալությունը մտադիր է ընդլայնել ՀՀ հետ գործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները Քննարկվել են Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր |