Եվրոպան շահում է Թուրքիայի անդամակցությունից Եվրամիությանը, վստահ է Ջորջ Բուշը 9 հունվարի 2008 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը գտնում է, որ Եվրոպան շահում է Թուրքիայի անդամակցությունից Եվրամիությանը, քանի որ «Թոււրքիան կարող է կամուրջ լինել Եվրոպայի եւ իսլամական աշխարհի միջեւ»: «Թուրքիան բոլոր ազգերին հոյակապ օրինակ է ծառայում, թե ինչպես կարող են գոյակցել ժողովրդավարությունն ու համաշխարհային կրոն իսլամը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը իր թուրք գործընկեր Աբդուլահ Գյուլի հետ հանդիպմանը Սպիտակ տանը, հաղորդում է Reuters-ը:Ջ. Բուշը եւ Ա. Գյուլը նաեւ քննարկել են էներգետիկ համագործակցության հարցեր եւ «քրդական խնդիրը»: ԱՄՆ նախագահը Քրդական աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) անվանել է ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Իրաքի, ինչպես նաեւ «խաղաղության մեջ ապրելու ցանկություն ունեցող բոլոր մարդկանց ընդհանուր թշնամի»: Ա. Գյուլի այցելությունը Վաշինգթոն նրա առաջին այցն էր ԱՄՆ` որպես նախագահ: Նա ընտրվել է թուրքական խորհրդարանի կողմից 2007 թվականի օգոստոսի 28-ին. հաղորդում է ՌԲԿ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |