Մեթյու Բրայզա. Հայաստանը ճիշտ է, երբ ասում է, որ Թուրքիան պետք է հրաժարվի նախապայմաններից

PanARMENIAN.Net - ԱՄՆ քաղաքականությունը սեւծովյան տարածաշրջանում ուղված է տարբեր բնագավառներում աշխարհաքաղաքական կենտրոնի ստեղծմանը. տնտեսություն, էներգետիկա եւ ազգային անվտանգություն: Այդ մասին Երեւանում` «Ընդլայնված սեւծովյան տարածաշրջան. միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային կոնֆրենասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն փորձում են ընդհանուր շահեր գտնել Ռուսաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ սեւծովյան ավազանի բոլոր երկրների միջեւ: «Առաջնակարգ խնդիրներից է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է եւ հայ-թուրքական սահմանի բացումը: Դա կարող է մասնակի բացում լինել, տնտեսական կապերի ակտիվացում, համատեղ էներգետիկ նախագծեր: ԱՄՆ-ն կոչ են անում Թուրքիային բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ առանց երրորդ երկրի, այսինքն` Ադրբեջանի մասնակցության եւ կոչ են անում Թուրքիային որպես նախապայման չներկայացնել հայկական զորքերի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից: Ճիշտ է, Թուրքիայում եւ Ադրբեջանում տարածված է այս կարծիքը` «Մեկ ազգ, երկու պետություն», որը պետք է փոփոխել: Սակայն դա անմիջապես չի ստացվի, երկար աշխատանք է պետք տանել: Հայաստանը ճիշտ է, երբ ասում է, որ Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմանները պետք է հանվեն: Սակայն միեւնույն ժամանակ, Հայաստանն իր հերթին պետք է ճանաչի Թուրքիայի ներկա սահմանները»,- ընդգծել է Բրայզան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---