Բակո Սահակյան. Անվտանգությունը ԼՂՀ-ում բոլոր իր դրսեւորումներով չի կարող շահարկվել16 հունվարի 2008 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Ստեփանակերտ են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովը, որոնք հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: «Այսօր մենք հերթական անգամ հավաստել ենք մեր հավատարմությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը եւ մեր տարակուսանքը հայտնել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների առթիվ, որոնք, մեր կարծիքով խոչընդոտներ են ստեղծում հակամարտության կարգավորման համար»,- հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է ԼՂՀ ղեկավարը: Ընդսմին նախագահը նշել է, որ չնայած հադիպման ժամանակ մանրամասներ չեն քննարկվել, բայց դրանից հարցի էությունը չի փոխվել: «Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Այն կայանում է նրանում, որ ԼՂՀ անվտանգությունը ոչ մի դեպքում չի կարող շահարկման նյութ դառնալ»,-ասել է Բակո Սահակյանը: ԼՂՀ նախագահն ընդգծել է ղարաբաղյան կողմի շահագրգիռ վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հաճախակի հանդիպումների կապակցությամբ: «Յուրաքանչյուր հանդիպում բանակցություններին նոր բովանդակություն է հաղորդում եւ ամեն մի հանդիպում կարեւոր է յուրովի: Այս մասին մենք հայտնել ենք Մինսկի խմբի համանախագահներին, այն նկատառումով, որ տարածաշրջանային այցերի ժամանակ նրանք անպայման այցելեն նաեւ Ստեփանակերտ»: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե գոհ է արդյոք, ԼՂՀ նախագահը համանախագաների հետ հանդիպումից, Բակո Սահակյանը պատասխանել է. «Մենք գոհ կլինենք այն ժամանակ, երբ հիմնախնդիրը վերջնական լուծում ստանա, այսինքն` ճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բեկում կլինի այն ժամանակ, երբ ԼՂՀ-ն, որպես լիարժեք կողմ, մասնակցի բանակցություններին: Միայն այդ դեպքում հարցը կհասցվի իր տրամաբանական ավարտին»,-հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |