ՌԴ ԱԳՆ. ՆԱՏՕ մտնելու Վրաստանի մտադրությունը վրաց ժողովրդի անձնական գործն է

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ մտնելու Վրաստանի մտադրությունը վրաց ժողովրդի անձնական գործն է, սակայն ՌԴ-ն այդ դեպքում ստիպված կլինի իր անվտանգության ապահովման հարցով եզրահանգումներ կատարել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Ես ցանկանում եմ հիշեցնել, որ վրաց կողմը, երբ որոշվում էր Վրաստանից ռազմակայնների դուրս բերման հարցը, օրենսդրորեն իր վրա պարտավորություն է վերցրել, որ Վրաստանի տարածքում երրորդ երկրների որեւէ ռազմակայան չի լինի... Տեսնենք...»,- ընդգծել է Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Հիշեցնենք, որ հունվարի 5-ին կայանալիք հանրահավաքին Վրաստանի ընտրազանգվածի 72,5 տոկոսը պաշտպանել է երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---