ԵԽԽՎ ղեկավարը կոչ է արել Թուրքիային առավել ուշադրություն դարձնել բարեփոխումներին փոքրամասնությունների խոսքի եւ իրավունքի ազատության բնագավառում

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը կոչ է արել Թուրքիային ավելի մեծ ուշադրություն հատկացնել բարեփոխումներին փոքրամասնությունների խոսքի եւ իրավունքի ազատության բնագավառում: «Ես հանդիսանում եմ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ամենամեծ կողմնակիցներից մեկը»,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահը թուրքական խորհրդարանի խոսնակ Կոկսալ Տոպտանի հետ հանդիպումից հետո: Նա խնդրել է Թուրքիային հատկապես ուշադրությունը կենտրոնացնել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի վրա: Վիճելի հոդվածով դատապարտվել են մտավորականության ներկայացուցիչները «ազգային ինքնությանն անպատվելու համար» եւ մեծամասամբ Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար: Ռենե վան դեր Լինդենը նաեւ հայտարարել է, որ թուրքական կառավարությունն ու խորհրդարանը պետք է հետեւեն ազգային փոքրամասնությունների իրավունքներին Թուրքիայում: «Ես վստահ եմ, որ նոր խորհրդարանը եւ նոր կառավարությունը ուշադրություն կդարձնի այդ խնդիրների վրա եւ իր ներդրումը կունենա դրանց կարգավորման գործում»,- ասել է նա, գրում է Turkish Daily News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---