Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում որքան միջոց է հատկացնելու պաշտպանական նպատակների, որքան` այլ կարիքների համար23 հունվարի 2008 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Այն կարծիքը, թե երկրի անվտանգության աստիճանը կախված է նրա ունեցած տանկերի եւ ինքնաթիռների քանակից, հնացել է: Անվտանգության ապահովումը 21-րդ դարում առավել բարդ հարց է, որը համալիր մոտեցում է պահանջում: Այդ մասին հայտարարել է բրիտանական ոչ կառավարական LINKS կազմակերպության գործադիր տնօրեն Դեննիս Սամութը: Նրա խոսքերով, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում այն ուղիները, ըստ իր իրավունքի եւ պարտքի, որոնք անհրաժեշտ են սեփական պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար: «Ուստի ոչ ոք չի քննադատում Ադրբեջանին նման գործողությունների համար: Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում թե որքան միջոց է հատկացվելու պաշտպանական նպատակների, որքան` այլ կարիքների համար: Երկարաժամկետ ապագայում Ադրբեջանի անվտանգությունը կախված չէ նրանից, թե որքան տանկեր ու ինքնաթիռներ ունի երկիրը, այլ իր հարեւանների հետ հարաբերություններ հաստատելու կարողությունից եւ նրանից, թե կարողանում է նա ապահովել որպեսզի երկրի բնակչության բոլոր շերտերը պատշաճ կերպով ինտեգրված լինեն հասարակության մեջ»,-նշել է Սամութը, գրում է Day.az-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |