Լիոնում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված փողոց է բացվել23 հունվարի 2008 - 17:56 AMT PanARMENIAN.Net - «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ, հունվարի 19-ին Լիոնի քաղաքագլուխ Ժերար Կոլոմբայի նախաձեռնությամբ, քաղաքում «աշխարհի խիզախ մարդու» հիշատակի փողոց է բացվել: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը:Le Progres թերթի խմբագրության գրասենյակի մոտ հավաքվածները «Ակոս» թերթի աշխատակիցների անունից շնորհակալական նամակ են կարդացել, իսկ Հայաստանից ժամանած Դինքի ընտանիքի բարեկամը, Հայ Ավետարանչական եկեղեցու ղեկավար, քահան Ռենե Լեւոնյանը շնորհակալություն է փոխանցել Հրանտ Դինքի այրի Ռաքելի անունից: Արարողությանը մասնակցել են նաեւ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Հակա Մուսան, ով լքել է արարողության վայրը, երբ մասնակիցները հիշատակել են 1915 թվականի իրադարձությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |