Քարդիֆում վանդալները պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Քարդիֆում պղծվել է հունվարի 27-ի առավոտյան, Հրանտ Դինքի եւ Հոլոքոստի զոհերի հիշատակի նվիված միջոցառումից անմիջապես առաջ: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, վադալները, ենթադրաբար թուրքերը, մուրճով կոտրել են հուշարձանի խաչը: Ուելսի հայ համայնքի ներկայացուցիչը հայտարարել է, որ հուշարձանը կվերականգնվի, եւ կոչ է արել Մեծ Բրիտանիային եւ Թուրքիայի դեսպանատանը դատապարտել վանդալիզմը:



Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին Քարդիֆի հայ համայնքի ներկայացուցիչ Ջոն Թորոսյանը, ոստիկանությունը վանդալիզմում կասկածում է մի քանի անձանց: «Մատնահետքերով մուրճը, որը հայտնաբերվել է պղծված հուշարձանի մոտ, ուղարկվել է փորձաքննության: Սակայն ես չեմ կարծում, որ մեղավորները կհայտնաբերվեն: Քարդիֆի հայ համայնքն անպայման կվերականգնի հուշարձանը»,- հայտարարել է Թորոսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---