Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցումն սկսվելու է 2010 թվականին

PanARMENIAN.Net - Հայաստանի նոր ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի շինարարական աշխատանքներն սկսկվելու են 2010 թվականի վերջում, հաղորդել է հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստանի ԱԷԿ-ի աշխատակիցների առաջ:



«Մենք արդեն գործընկեր ունենք. Եվրոպայում խոշորագույն կառույցներից մեկը, որը պատրաստ է միջոցներ ներդնել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման գործում: Այս տարվա սեպտեմբերին մենք համաձայնագիր կկնքենք մեր գործընկերոջ հետ եւ 2010 թվականի վերջում կսկսենք նոր բլոկի կառուցումը»,- ասել է Ս. Սարգսյանը:



Նրա խոսքերով, Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում է էներգետիկ անվտանգության ապահովումը: Այս կապակցությամբ, գազի եւ նավթի միջազգային գների աճի ֆոնին անհրաժեշտություն է դառնում ատոմային էներգետիկայի զարգացումը, հաղորդում է Ինտերֆաքսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---