ANCA-ն սատարում է Բարակ Օբամայի թեկնածությանը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը` ANCA-ն կսատարի դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարակ Օբամային 2008 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում: «ANCA-ն հպարտ է նրանով, որ սատարում է սենատոր Օբամային, որը լավագույն դիրքերն է զբաղեցնում, որոնք հիմնարար փոփոխություններ կառաջացնեն հայազգի ամերիկացի ընտրողներին վերաբերող խնդիրներում: Սենատոր Օբաման լավագույնս կարտահայտի հայազգի ամերիկացի ընտրողների տեսակետներն ու արժեքները»,-հայտարարել է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը:



Օբամային պաշտոնապես սատարելու վերաբերյալ հայտարարությունն արվեց ANCA-ի Կալիֆորնիայի մասնաճյուղի մամլո ասուլիսի ժամանակ` կոնգրեսական Ադամ Շիֆի եւ Լոս Անջելեսի քաղխորհրդի ղեկավար Էրիկ Գարսեթթիի, ինչպես նաեւ ANCA-ի ներկայացուցիչներ Րաֆֆի Համբարյանի եւ Նորա Հովսեփյանի ներկայությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---