Ավստրիացիների ընդամենը 5 տոկոսն է կողմ Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Ավստրիացիների ընդամենը 5 տոկոսն է կողմ Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: Ակնհայտ է նվազեցման հստակ տենդենցը, քանի որ 2002 թվականին այդ տոկոսը հավասար էր 32-ի: Բացի այդ, հարցվողները վստահ են իրենց պատասխաններում. իրենց պատասխաններում անվստահների քանակը կազմում է ընդամենը 7 տոկոս, ինչը շատ քիչ է: Համեմատության համար նշենք. Շվեդիայում 46 տոկոսն է դրական վերաբերվում Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, իր բացասական վերաբերմունքով հայտնի Ֆրանսիայում անգամ` 22 տոկոսը: Անգամ Կիպրոսի Հանրապետությունում, որը հանդիսանում է Թուրքիայի ոխերիմ թշնամին, Թուրքիայի անդամակցության հետ համաձայն են հարցվածների 19 տոկոսը: Այդ մասին խոսում են European Stability Initiative'-ի (ESI) կողմից անցկացված հարցման արդյունքները:



«Առաջին պլանում ամենեւին էլ կրոնական տարբերությունը չէ: Հետազոտության համաձայն, հարցվածներից 60 տոկոսի համար կրոնական կողմը կարեւոր չէ ԵՄ-ին անդամակցելու հարցում: Եւ միայն հարցվածների 28 տոկոսն է Եվրոպան «քրիստոնեական ամրոց» համարում: Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է մշակույթի եւ նմանության մասին. 74 տոկոսի համար Թուրքիան պարզապես չի հանդիսանում եվրոպական պետություն: Հարցվողների նույնքան տոկսն էլ գտնում է, որ մշակութային տարբերությունները չափազանց շատ են: Միջինը, ԵՄ-ում նման կարծիք ունեն 54 տոկոսը»,- գրում է Die Presse-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---