Բրայան Արդունի. Բաքուն պետք է համաձայնվի Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ շփմանը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA) նամակ է հղել The Wall Street Journal-ի խմբագրին Էլմար Մամեդյարովի «The Caspian Moment» հոդվածի առնչությամբ, որում ՀՀ ԱԳՆ ղեկավարը խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: «Հոդվածում Էլմար Մամեդյարովը հիշատակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին մակերեսայնորեն: Նա չի խոսում այն մասին, որ վերջին 13 տարիներին Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ընդունել են ԵԱՀԿ ՄԽ բազմաթիվ առաջարկությունները որպես հիմք բանակցությունները շարունակելու համար, այն ժամանակ, երբ Ադրբեջանը հրաժարվում է բոլոր առաջարկություններից»,- նամակում գրում է AAA-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նամակում նշվում է, որ Ադրբեջանը նաեւ հրաժարվում է վստահություն հաստատելու միջոցների ընդունումից: «Դրա փոխարեն, նախագահ Իլհամ Ալիեւը հունվարի սկզում հրապարակորեն հայտարարել է, որ պատերազմը չի ավարտվել: Իրականում, Բաքուն շարունակում է Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը. շարունակվում շրջափակումն ու Թուրքիայի հետ համատեղ խողովակաշարի կառուցումը, որը շրջանցում է Հայաստանին: Միջնորդների ջանքերին խանգարելու փոխարեն, Ադբեջանը պետք է լուրջ վերաբերվի բանակցություններին, դադարեցնել շրջափակումը, ագրեսիվ հայտարարությունները եւ համաձայնել վստահության հաստատման միջոցներին ու ուղիղ շփում սկսել Լեռնային Ղարաբաղի հետ»,- ընդգծվում է Արդունիի նամակում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---