Ապրիլի 3-4 Ագոյի խումբը այցելելու է Հարավային Կովկաս12 փետրվարի 2008 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի «Ագոյի խումբը» ապրիլի 3-4 այցելելու է Ադրբեջան եւ Հայաստան: Պատվիրակությունը գլխավորելու է Շվեդիայում Եվրախորհրդի մշտական ներկայացուցիչ Պյեր Սյեգրենը: Այցելության ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի կողմից Եվրախորհրդի առաջ վերցրած պարտավորություններն իրականացնելու հարցեր եւ համագործակցության մանրամասներ, հայտնել է «Ագոյի խմբի» մամլո քարտուղար Քրիստոֆ Պոիրելը: Պոիրելի խոսքերով, ուշադրության կենտրոնում լինելու է նախագահական ընտրությունների հարցը, ԶԼՄ-ներն ու Ադրբեջանի դատական համակարգը: Այցելության ընթացքում «Ագոյի խումբը» հանդիպումներ է անցկացնելու քաղաքական կուսակցությունների, մամուլի, կառավարության, քաղաքացիական հասակարության, խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Ադբեջան այցելությունից հետո «Ագոյի խմբի» ներկայացուցիչները մեկնելու են Հայաստան, հաղորդում է «Թրենդը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |