Ռուսաստանը կարող է ճանաչե՞լ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը15 փետրվարի 2008 - 16:40 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանը կփոխի իր վերաբերմունքը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ Կոսովոն անկախ պետություն հռչակելու դեպքում: Կոսովոյի անկախության ճանաչման ու հռչակման դեպքում, անպայման, պետք է հաշվի առնվեն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տիրող իրավիճակները: Ընդ որում, Ռուսաստանը հաստատում է իր անփոփոխ ձգտումը` աջակցելու վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների խաղաղ կարգավորմանը գոյություն ունեցող ձեւաչափերի շրջանակներում եւ ամեն կերպ հակազդելու խնդիրները ուժային միջոցներով կարգավորելուն»,- ասվում է ՌԴ ԱԳՆ լրատվության վարչության հայտարարության մեջ:ԱԳՆ հայտարարությունը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումից հետո Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի եւ Էդուարդ Կոկոյտիի հետ: Բանակցությունների ընթացքում կողմերը հաստատել են հակամարտությունների կարգավորման բանակցությունների շուտափույթ վերականգնման մտադրությունը: Նշենք, որ հետխորհրդային տարածքում չճանաչված հանրապետությունների նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի հարցը տրվել է Վլադիմիր Պուտինին Կրեմլում մամլո ասուլիսի ժամանակ: «Կոսովոյի ճանաչումը ահազանգ կդառնա Ռուսաստանի համար, Մոսկվան պատասխան կտա իր գործընկերների նման գործողություններին, որպեսզի ապահովի իր շահերը»,- ասել է Ռուսաստանի նախագահը: Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչիի խոսքերով, տարածաշրջանը մտադիր է իր անկախությունը հռչակել մոտակա օրերին: Երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում 15 անդամներից միայն 5-ն են կողմ հանդես եկել Մարտի Ախտիսաարիի ծրագրին, որը ենթադրում է Կոսովոյին անկախության տրամադրում: Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը գումարվել էր Սերբիայի եւ Ռուսաստանի պահանջով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |