Հայաստանի նախագահական ընտրություններին միջինում մասնակցելու է ընտրողների 68 տոկոսը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահական ընտրություններին միջինում մասնակցելու է ընտրողների 68 տոկոսը: Այդ մասին հայտարարել է «Սոցիոմետր» անկախ սոցոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Սոցհարցմանը, որն անցկացվել է 60 գյուղական, քաղաքային եւ մարզային բնակավայրերում փետրվարի 8-9, մասկանցել է 2400 մարդ ծրագրված 3140-ի փոխարեն:



Հայաստանի Գլխովար դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հիշեցրել է քրեական պատասխանատության մասին ընտրական օրենսդրության խախտումների համար: Գլխավոր դատախազությունն ընդգծել է, որ քրեական հանցագործություններ են համարվում հետեւյալ խախտումները`

- ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը (ՔՕ 149- րդ հոդված);

- ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը (ՔՕ 150- րդ հոդված);

- ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության /կուսակցությունների դաշինքի/ վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը (ՔՕ 151- րդ հոդված);

- ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին եւ կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելը (ՔՕ 152- րդ հոդված);

- մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը (ՔՕ 153-րդ հոդված);

- քվեարկության գաղտնիությունը խախտելը (ՔՕ 154-րդ հոդված);

- կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ իրացնելը (ՔՕ 1541 - րդ հոդված);

- ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը (ՔՕ 1542- րդ հոդված);

- ընտրական հանձնաժողովի կնիքը չվերադարձնելը, կնիքի պահպանման սահմանված կարգը խախտելը (ՔՕ 1543 - րդ հոդված);

- զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը (ՔՕ 1544 - րդ հոդված);

- վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվական միջոցներին ներկայացուցիչներին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճեններ չտալը (ՔՕ 154 5 - րդ հոդված):

Գլխավոր դատախազությունը կոչ է արել քաղաքացիներին նմանատիպ խախտումներ արձանագրելու պարագայում անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին, հաղորդում են հայկական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---