Ժողովրդավարական գործընթացների խորացումը Հայաստանում կնպաստի ԵՄ-ի հետ համագործակցության զարգացմանը18 փետրվարի 2008 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Կոսովոյի անկախության շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ: Փ. Սեմնեբին տեղեկացրեց, որ այսօր Բրյուսելում կայանալու է ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպում` նվիրված Կոսովոյի հիմնահարցի շուրջ ստեղծված իրավիճակին: Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի նախագահական ընտրություններին: Նշվեց, որ առաջիկա ընտրությունները աչքի են ընկնում մրցակցությամբ եւ այս առումով հատուկ կարեւորվեց ընտրությունների` միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: Կողմերն ընդգծեցին նաեւ, որ ժողովրդավարական գործընթացների խորացումը Հայաստանում միանշանակորեն կնպաստի ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին ևս չեն թողնում գյուղ մտնել Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» |