Էրդողանը շնորհավորել է կոսովարներին անկախության հռչակման առիթով18 փետրվարի 2008 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանտը երկուշաբթի շոնրհավորել է Կոսովոյի կառավարության ղեկավար Խաշիմ Տաչիին երկրամասի խորհրադարանի կողմից անկախության մասին հռչակագրի ընդունման կապակցությամբ: «Թուրքիան ուշադիր հետեւել է տարածաշրջանում ընթացող իրադարձություններին: Նա հուսով է, որ Կոսովոն բնակեցնող բոլոր ժողովրդների միասնությունը, ներառյալ ալբանացիներին, կնպաստի նրանց ապագայի ձեւավորմանը»,-ասել է Էրդողանը Կոսովոյի վարչապետի հետ հեռախոսազրույցում: Իր հերթին, Կոսովոյի անկախության հռչակումը ողջունել է նաեւ միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության առաջնորդ Մեհմետ Ալի Թալաթը: «Հուսով եմ, որ Կոսովոյի անկախությունը դրական ազդեցություն կունենա Բալկաններում անվտանգության եւ համագործակցության վրա»,-ասվում է Կիպրոսի թուրքերի առաջնորդի հայտարարության մեջ, որ տարածել է նրա մամլո ծառայությունը: Թալաթը հույս է հայտնել, որ Եվրամիությունը Կոսովոյի ճանաչման հարցում չի կրկնի այն սխալները, որոնցից տուժում է Կիպրոսի խնդրի կարգավորման գործընթացը: «Հուսով եմ, որ առաջին հերթին Եվրամիությունը կգործի իր պատասխանատվության բարձր ըմբռնումով»,-ընդգծել է նա, հաղորդում է ՌԻԱ «Նովստի» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |