Ռոբերտ Քոչարյան. Ես քվեարկել եմ կայունության եւ Հայաստանի բարգավաճման օգտին

PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, ոչ ոք կասկած չունի այն հարցում, թե ում եմ տվել ես իմ ձայնը: Ես քվեարկել եմ կայունության եւ Հայաստանի բարգավաճման օգտին»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը քվեարկությունից հետո:



Նրա խոսքերով, նախագահական ընտրությունները փորձություն են Հայաստանի համար: «Ամեն մի ընտրություն փորձություն է, որից մենք պետք է դուրս գանք ավելի հզորացած: Համոզված եմ, որ այս ընտրություններն այդպիսին են լինելու: Ժողովրդավարության ամրապնդման տեսակետից Հայաստանը հերթական առաջընթացը կգրանցի»,-ընդգծել է ՀՀ նախագահը:



Միեւնույն ժամանակ նա նշել է, որ չի կարող կանխագուշակել կլինի արդյոք նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: «Ցանկալի կլիներ, որ ամեն ինչ ավարտվեր մեկ փուլով»,-ասել է Քոչարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---