Վահան Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ ընտրությունները կանցնեն հանգիստ եւ արդար կլինեն

PanARMENIAN.Net - «Ես հաղթական եմ տրամադրված, չգիտեմ, թե ընտրողների քանի տոկոսը ինձ ձայն կտա, ես պայծառատես չեմ, որքան ժողովուրդը կտա, այնքան ձայն էլ կհավաքեմ»,-հայտարարել է այսօր քվեարկությունից հետո Հայաստանի նախագահի թեկնածու, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը: Նա հույս է հայտնել, որ ընտրությունները կանցնեն հանգիստ եւ արդար կլինեն: Ընդ որում, հավելել է Վ.Հովհաննիսյանը, եթե ընտրություններն անարդար լինեն, պետք է լինեն փաստաթղթեր, որ կհաստատեն կեղծիքները, որոնց հիման վրա հնարավոր կլինի դիմել դատարան: «Դժգոհությունները ընտրությունների ընթացքից պետք է հիմնավորված լինեն»,-նշել է Վահան Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---