Gaz de France-ը ետ է կանչել Nabucco գազամուղի շինարարության մասնակցության իր հայտը

PanARMENIAN.Net - Gaz de France-ը ետ է կանչել Nabucco գազամուղի շինարարության մասնակցության իր հայտը: Այդ մասին Ստամբուլում հաղորդել է ֆրանսիական կառավարության ձեռնարկությունների եւ արտաքին առեւտրի գծով պետական քարտուղար Էրվե Նովելլին: Հայտարարությունն արվել է Ֆրանիսյաի ներկայացուցչի Թուրքիա կատարած այցի առաջին օրը: «Կորպորացիան գերադասել է ետ կանչել իր հայտը նրանից հետո, երբ թուրքական կառավարությունը որոշում է կայացրել, որը մենք դիտարկում ենք, որպես քաղաքական նկատառումների հիման վրա կայացված որոշում»,-հայտարարել է Նովելլին: Նա նշել է, որ Ֆրանսիան «հաշվի կառնի» այդ երեւույթը եւ ափսոսում է իրադարձությունների նման ընթացքի համար:



Միեւնույն ժամանակ պետքարտուղարն ընդգծել է, որ ափսոսում է կատարվածի համար, «քանի որ Gaz de France-ն ուներ բոլոր անհրաժեշտ արժանիքները, նախագծին մասնակցելու համար: Ոչ պաշտոնական տվյալներով, որ ունեն ֆրանսիական ԶԼՄ-ները, Թուրքիան վետո է դրել Gaz de France-ի մասնակցությանը Nabucco գազատարի շինարարության վրա` ֆրանսիական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառով:



3,3 հազար կմ երկարությամբ Nabucco գազամուղը պետք է կապի Մերձավոր Արեւելքի երկրները Կենտրոնական Ասիայի հետ Թուրքիայի եւ Հարավային Եվրոպայի տարածքով: Նախագծի արժեքը գնահատվում է 7,4 մլրդ դոլար: Այժմ Nabucco-ի շինարարության կոնսորցիումի մեջ են Ավստրիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի եւ Թուրքիայի էներգետիկ ընկերությունները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---