Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան, ուր վիճարկելու է ընտրության արդյունքը

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր ելույթ ունենալով ընդդիմության հանրահավաքին, հայտարարել է, որ իր թիմը փետրվարի 25-ին դիմելու է Սահմանադրական դատարան, ուր վիճարկելու է ընտրության արդյունքը: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ կա այդ արդյունքը վիճարկելու եւ Ազատության հրապարակի իշխանությունը հաստատելու 10-15 օր ժամանակ: Թող ոչ ոք չկասկածի, որ մենք հաղթելու ենք, հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դրա համար նա քաղաքացիներին կոչ է արել ավելի մեծացնել հանրահավաքի մասնակիցների թիվը, իսկ կոնկրետ փետրվարի 24-ի գիշերվա համար Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ պետք է հրապարակում մնա առնվազն տասը հազար մարդ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---