Լեռնային Ղարաբաղում չկան եւ չեն կարող լինել Քրդստանի աշխատավորական կուսակցության հենակետեր26 փետրվարի 2008 - 21:58 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում չկան եւ չեն կարող լինել Քրդստանի աշխատավորական կուսակցության հենակետեր: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի մեղադրանքներն անհիմն են եւ անլուրջ: «Ղարաբաղի հիմնական նվաճումներից մեկը հասարակական անվտանգության բավականին բարձր աստիճանի ապահովումն է: Այս տարիների ընթացքում մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք պահել այդ հարցը, որպեսզի միջազգային հանրության կողմից քննադատության չարժանանանք, եւ մենք կշարունակենք այդ աշխատանքը»,-ընդգծել է Սահակյանը` հավելելով, որ սա առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը բացահայտ կեղծ տեղեկատվություն է տարածում, հաղորդում է «Նովոստի Արմենիան»: Հիշեցնենք, որ Ադրբեջանը բազմիցս է հայտարարել, թե ԼՂՀ տարածքում ՔԱԿ-ի գրոհայինների հենակետեր կան եւ հակաահաբեկչական գործողություն անցկացնելու կոչ է արել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |