Վանում ցրել են քրդերի ցույցը

PanARMENIAN.Net - Հարյուրավոր քրդեր են երեքշաբթի դուրս եկել Թուրքիայի արեւելքում գտնվող Վան քաղաքի փողոցներ` բողոքելով իրաքյան Քրդստանում Թուրքիայի ռազմական գործողությունների դեմ: Ցույցը ցրելու համար ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ: Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա: Կազմակերպիչների խոսքերով, ցույցի հինգ մասնակիցներ վնասվածքներ են ստացել, մի քանի հոգի ձերբակալվել է, հաղորդում է Եվրոնյուսը:



Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ օրն է, ինչ Հյուսիսային Իրաքում մարտեր են ընթանում թուրքական բանակի եւ Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների միջեւ: Թուրքերը ռազմական տեխնիկայի եւ ավիացիայի օգնությամբ առաջ են շարժվում ձյունածածկ լեռներում: Նպատակը քուրդ գրոհայինների հենակետերը ոչնչացնելն է: Վերջերս նրանք հաճախակի են դարձրել հարձակումներն ու ահաբեկչական գործողությունները Թուրքիայի տարածքում:



«Ահաբեկչական կազմակերպությունը հիմնավորվել է Իրաքի հյուսիսում: Այն ապակայունացնում է Իրաքն ու սպառնում է Թուրքիային: Մեր ներդրումը ահաբեկչության դեմ պայքարում թույլ կտա բարելավել մեր հարաբերություններն Իրաքի հետ»,-հայտարարել է թուրքական խորհրդարանի անդամների առջեւ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` կրկին խոստանալով զորքերը դուրս բերել գործողության ավարտից հետո:



Թուրքական հրամանատարության տվյալներով, ռազմական գործողությունների արդյունքում սպանվել են շուրջ 150 գրոհայիններ, ինչպես նաեւ 19 թուրք զինվորներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---