Երեւանում անկարգությունների արդյունքում զոհվածներից հինգի ինքնությունը պարզվել է 2 մարտի 2008 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Երեւանում զանգվածային անկարգությունների արդյունքում զոհվածներից հինգի ինքնությունը պարզվել է: Օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում տվյալ պահի դրությամբ հաջողվել է պարզել հետեւյալ զոհերի ինքնությունը. Գոռ Կլոյան, Համլետ Թադեւոսյան, Դավիթ Պետրոսյան, Զաքար Հովհաննիսյան, Ռուբեն Թորոսյան: Մնացած երեք զոհվածների ինքնությունները ճշտվում են, նրանց մահվան հանգամանքները պարզվում են: Գլխավոր դատախազությունը նաեւ հաղորդել է, որ անկարգությունների արդյունքում վնասվել է ավելի քան 20 միավոր շարժական եւ անշարժ գույք:Նշենք, որ Հայաստանի Առողջապահության նախարարության տվյալներով, անկարգությունների արդյունքում 131 մարդ է տուժել: Հիշեցնենք, որ երեկ` մարտի 1-ի առավոտյան, Հայաստանի Ոստիկանությունը ցրել է ընդդիմադիր շարժումը գլխավորող Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների հանրահավաքը Երեւանի Ազատության հրապարակում: Նույն օրվա ցերեկը հանրահավաքի մասնակիցները հավաքվել են Ֆրանսիայի դեսպանատան շենքի մոտ` Երեւանի քաղաքապետարանից ոչ հեռու, որտեղ շարունակել են բողոքի ցույցը, ինչը հանգեցրել է զանգվածային անկարգությունների, որոնք ուղեկցվել են ոստիկանության եւ ՕՄՕՆ-ի հետ բախումներով եւ թալանով: Մարտի 1-ի երեկոյան Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Երեւանում 20-օրյա արտակարգ դրություն հայտարարելու մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա Նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով |