Երեւանի զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 30 անձ

PanARMENIAN.Net - Ոստիկանության ներկայացուցիչների կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչեր անելու, զանգվածային անկարգություններ հրահրելու, կազմակերպելու համար, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, 2008 թվականի մարտի 3-ի դրությամբ ձերբակալվել է երեք տասնյակ անձ, որոնց մի մասը նախկինում դատվածություն ունեցող անձինք են: Նրանց թվում կան ընդհուպ 6 անգամ դատված անձինք: Ինչպես հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը, նախաքննությունը շարունակվում է, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներին, հրահրողներին իրենց պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:



Հիշեցնենք, որ մարտի 1-ի առավոտյան, Հայաստանի Ոստիկանությունը ցրել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժման կողմակիցների հանրահավաքը Երեւանի Ազատության հրապարակում: Նույն օրվա ցերեկը հանրահավաքի մասնակիցները հավաքվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ` Երեւանի քաղաքապետարանի մերձակայքում, որտեղ շարունակել են բողոքի ցույցը, ինչը բերել է զանգվածայաին անկարգությունների, որոնք ուղեկցվել են ոստիկանության եւ ՕՄՕՆ-ի հետ բախումներով ու թալանով:



Մարտի 1-ի երեկոյան Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել 20-օրյա ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---