ՆԱՏՕ ԽՎ. Ղարաբաղի հակամարտության եւ Կոսովոյի հարցի միջեւ ոչ մի ընդհանրություն չկա

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կոսովոյի հարցի միջեւ որեւէ ընդհանրություն չկա, դրանք տարբեր հակամարտություններ են, եւ այստեղ հնարավոր չէ նույնատիպ սկզբունքների կիրառումը: Այդ մասին Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ՆԱՏՕ ԽՎ) նախագահ Ժոզե Լելոն: «Կոսովոյի հարցը չի կարող նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում»,- ընդգծել է նա: Լելոն նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի կարգավորման կողմնակիցը միջազգային իրավական սկզբունքների շրջանակներում, հաղորդում է «Թրենդ» ադրբեջանական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---