Հարավային Օսիան խնդրում է ՄԱԿ-ին, ԵՄ-ին եւ Ռուսաստանին ճանաչել հանրապետության անկախությունը

PanARMENIAN.Net - Հարավային Օսիան դիմել է ՄԱԿ-ին, Ռուսաստանի նախագահին եւ ԵՄ ու ԱՊՀ երկրների ղեկավարներին խնդրելով ճանաչել հանրապետության անկախությունը: Հարավային Օսիայի ներկայացրած ուղերձում ասվում է, որ խնդրանքը հիմնվում է ազգերի ինքնորոշման իրավունքի վրա` Հարավային Օսիայի` որպես ինքնավար պետության, զարգացման եւ քաղաքական-իրավական կայացման իրականությունը հաշվի առնելով:



Իր հերթին, Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը հայտարարել է, որ այդ չճանաչված հանրապետության խորհրդարանն այս շաբաթ եւս նորից կդիմի Ռուսաստանին, ՄԱԿ-ին եւ ԱՊՀ երկրներին` խնդրելով ճանաչել իր անկախությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---