ՌԴ ԱԳՆ-ն անհանսգտացած է Ղարաբաղի հակամարտության գոտում բախումների մասին տեղեկատվության առումով

PanARMENIAN.Net - «Մոսկվայում մեծ անհանգստությամբ տեղեկացա մարտի 3-ի լույս 4-ի գիշերն սկսված զինված բախումների մասին Տերտեր գետի շրջանում` շփման գծի հյուսիսային ուղղությամբ»,- ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի հատվածում զինադադարի խախտման հարցով: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, այսօր գլխավորն այն է, որպեսզի թույլ չտանք որպեսզի դա վերաճի լայնածավալ ռազմական գործողությունների եւ տարածվի շփման գծի այլ հատվածներում: «Կոչ ենք անում կողմերին կենտրոնացնել բոլոր ջանքերը ստատուս-քվոյի անհապաղ վերականգման ուղղությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարության մեջ:



Հիշեցնենք, որ մարտի 4-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել են գրավել հայկական հենակետերից մեկը առաջնային գծում, որին պատասխան գործողություններ են հետեւել, եւ ստատուս-քվոն վերականգնվել է: Հայկական կողմից երկու վիրավոր կա, սպան վիրավորվել է ձեռքից, իսկ զինվորը վնասել է ոտքը հակահետեւակային ականի վրա: Ադրբեջանական կողմից 8 զոհ կա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---