Այն, որ Հայաստանը չի մասնակցում տարածաշրջանային նախագծերին արտաքին քաղաքականության բացթողումը չէ12 մարտի 2008 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Այն, որ Հայաստանը չի մասնակցում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծին արտաքին քաղաքականության բացթողումը չէ: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի նորընտիր նախագահ, երկրի գործող վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, այդ նախագիծը կարող էր ընդգրկել նաեւ Հայաստանը, եթե նա համաձայնվեր, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում: Ինչ վերաբերում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման նախագծին, ապա Սարգսյանը չի համաձայնվել այն մտքի հետ, որ այդ նախագիծը կյանքի կոչելու դեպքում Հայաստանը կտուժի: «Կա երկաթուղի, եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք այն օգտագործել: Լուրջ վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ այդ նախագիծն ուղղված է ոչ թե Հայաստանի, այլ առավել խոշոր պետությունների դեմ»,-նշել է Սարգսյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ, բնականաբար, լավ կլիներ, եթե հնարավոր լիներ շահագործել եղած Կարս-Գյումրի երկաթուղին, սակայն եթե այն երբեք չի օգտագործվելու, առավել լավ կլինի մոտակայքում ունենալ գործող երկաթուղի: Վարչապետը նշել է նաեւ, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան տնտեսական միության վերաճումը ռազմաքաղաքական դաշինքի «այդքան միանշանակ» չէ, հաղորդում է «Ռեգնումը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |