ԱՄՆ Պետդեպարտամենտ. Մոտ ապագայում Ղարաբաղի հակամարտության կարգավորում չի սպասվում13 մարտի 2008 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում չի սպասվում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Նրա խոսքերով, երկու հակամարտող երկրներում էլ խնդիրներ կան: «Մենք ձգտում ենք, որպեսզի երկու կողմերն էլ իրենց պատասխանատու կերպով դրսեւորեն ինչպես հրապարակային հայտարարություններում, այնպես էլ ներքին քաղաքականությունում»,- ասել է նա:Ռայսը նաեւ ընդգծել է, որ Արտակարգ դրությունը Հայաստանում ստիպել է կասեցնել որոշ ծրագրերը, քանի որ, արտակարգ դրության պայմաններում ԱՄՆ-ն չի կարող իրագործել այդ ծրագրերը: Ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հատկացումների կոմիտեում կայացած լսումների ժամանակ` Ռայսը նաեւ նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացումը Հայաստանում կարող է տուժել արտակարգ դրության պատճառով: Իր հերթին, կոնգրեսական Ադամ Շիֆը հիշեցրել է, որ ԱՄՆ վարչակազմի առաջարկությունը, որում խախտվում է Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման հավասարությունը, ներկայացվել է մինչեւ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելը: «Եւ դա այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահն ու այդ երկրի այլ բարձրաստիճան այրերը վերջին մի քանի ամիսներին առանձնանում են իրենց ռազմատենչ հայտարարություններով»,- նշել է կոնգրեսականները: ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ջո Նոլենբերգը նկատել է, որ ահաբեկչության դեմ պայքարի համար օգտագործելու փոխարեն, Ադրբեջանը օգնությունը ուղում է տարածաշրջանում պատերազմի հրահրմանը, հաղորդում է Reuters-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |