ԵԱՀԿ Մինսկի խումբը կոնկրետ քայլեր է մշակել առաջիկա հեռանկարի համար14 մարտի 2008 - 16:13 AMT PanARMENIAN.Net - «Մեր վերջին այցելությունը տարածաշրջան եղել է հունվարին, եւ մենք դեռեւս մտադիր չենք այցելել տարածաշրջան: Ամեն բան կախված է նախարարների հետ հանդիպման արդյունքներից, նրանից` ինչպես կընկալվեն կոնկրետ քայլերի մասին մեր առաջարկները: Ես դեռեւս չեմ կարող որոշակի ասել` երբ մենք կմեկնենք տարածաշրջան»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, Վիեննայում կայացել է Մինսկի խմբի հանդիպումը, որը անցկացվում է մոտավորապես եռամսյակը մեկ: «Մենք պատմում ենք այն մասին` ինչ է արվել վերջին երեք ամիսներին: Մենք նաեւ պատմում ենք մեր ծրագրերի մասին առաջիկայի համար: Սակայն այս ճեպազրույցը կոնֆիդենցիալ բնույթ է կրում եւ նախատեսված է միայն Մինսկի խմբի անդամների համար: Իսկ մեր ծրագրերը, այսպես ասած, շատ կոնկրետ են եւ ամենագլխավորը դրանք առաջիկա հեռանկարին են վերաբերում: Այդ առաջարկությունները ես չեմ կարող հայտնել, հասկանալի պատճառներով»,- նշել է Մերզլյակովը:Նա նաեւ հաղորդել է, որ այս տարեսկզբում` հունվարին, երբ համանախագահները եղան Երեւանում եւ Բաքվում, նախագահներին առաջարկվել է մտածել հանդիպման մասին: «Մենք իմացել ենք, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու Բուխարեստի գագաթնաժողովին, իսկ Սերժ Սարգսյանը` մասնակցելու է: Եւ նման գաղփար մեզ առաջարկվեց: Մենք ցանկանում ենք, որպեսզի այն իրականանա»,- ասել է ռուս միջնորդը, հաղորդում է «Թրենդ» ադրբեջանական գործակալությունը: Նշենք, որ ապրիլի 3-4 Բուխարեստում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |