Մեթյու Բրայզա. Հայաստանն ու Ամերիկան պետք է միասին աշխատեն ՀՀ-ում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Այն, ինչ պատահեց Հայաստանում, ողբերգություն է, քանի որ մարդիկ են զոհվել: Դա լուրջ հարված է ժողովրդավարությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Նրա կարծիքով, կատարվածը կարելի է դիտարկել որպես հեղափոխություն կամ լուրջ հասարակական կոլիզիա: «Ընտրությունները դուրս եկան նորմալ գործընթացի շրջանակներից: Մեծ հաշվով, նշանակություն չունի` ինչպես մենք դա կանվանենք: Կարեւորը, Հայաստանն ու Ամերիկան պետք է միասին աշխատեն, որպեսզի վերականգնեն ժողովրդավարության զարգացումը: Կարծում եմ, դա հնարավոր է»,- ասել դիվանագետը:



Միեւնույն ժամանակ, Բրայզան ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի նայում աշխարհին` «ով ում» տեսնակյունից... «Հայաստանը միշտ սերտ հարաբերությունների մեջ է եղել Ռուսաստանի հետ: Ռուսական ընկերությունները հանդիսանում են գլխավոր ներդնողներն այնտեղ: Սակայն դա այնքան էլ կարեւոր չէ մեզ համար: Կարեւոր է Հայաստանի եւ Ամերիկայի նվիրվածությունը ընդհանուր ռազմավարական շահերին եւ արժեքներին, որոնցից կարեւորագույնը ժողովրդավարությունն է: Հայաստանը բավական հաջողակ էր ժողովրդավարացման առաջխաղացման հարցում, եւ այդ պատճառով մասնակցում է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: Սակայն վերջին իրադարձությունները ստվեր են գցում հայկական ժողովրդավարության վրա: Մենք կոչ ենք անում կառավարությանը վերականգնել մամուլի ազատությունը, դադարեցնել արտակարգ դրությունը եւ սկսել լայնածավալ երկխոսություն հասարակության հետ: Ամերիկյան ընկերությունները կարող են աշխատել ամենուր, որտեղ ժողովրդավարության առաջընթացի համար ջանքեր են ներդրվում, բարելավվում է մթնոլորտը եւ գերակայում է օրենքը: Դա է մեր նպատակը»,- նշել է Մեթյու Բրայզան, հաղորդում է «VOA News»-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---