ԵԱՀԿ Մինսկի խումբն անարդար է համարում ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւը

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, այդ թվում, Ռուսաստանը, բավականին կոշտ դիրքորոշում որդեգրեցին ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի հարցում»,-հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների քվեարկությունը ՄԱԿ-ի ԳՎ-ում Ադրբեջանի առաջարկած բանաձեւի վերաբերյալ: Ըստ ռուս դիվանագետի, համանախագահ երկրները դեմ են քվեարկել, քանի որ անարդար են համարում ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:



Հիշեցնենք, որ մարտի 14-ին Գլխավոր վեհաժողովը 39 «կողմ», 7-ը` «դեմ», 100` «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում ստեղծված իրավիճակը» բանաձեւը:



Բանաձեւի ընդունմանը կողմ են քվեարկել Աֆղանստանը, Ադրբեջանը, Բանգլադեշը, Բրունեյը, Կամբոջան, Կոլումբիան, Կոմորյան կղզիները, Ջիբուտին, Գամբիան, Վրաստանը, Ինդոնեզիան, Իրաքը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբիան, Մալայզիան, Մալդիվները, Մոլդովան, Մարոկկոն, Մուանմարը, Նիգերը, Նիգերիան, Օմանը, Պակիստանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Սենեգալը, Սերբիան, Սյերա-Լեոնեն, Սոմալին, Սուդանը, Թուրքիան, Տուվալուն, Ուգանդան, Ուկրաինան, ՄԱԷ-ն, Ուզբեկստանը եւ Յեմենը: Դեմ են քվեարկել` Անգոլան, Հայաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Վանուատուն: 100 երկիր ձեռնպահ է մնացել քվեարկությունից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---