Բաքուն փոփոխություններ կկատարի Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ իր հարաբերություններում17 մարտի 2008 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ կարող է վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հայաստանի, Անգոլայի, Հնդկաստանի եւ Վանուատուի հետ, որոնք դեմ են քվեարկել ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունմանը: Նրա խոսքերով, Բաքուն փոփոխություններ կկատարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հարաբերություններում Մինսկի գործընթացի շրջանակներում: Հիշեցնենք, որ մարտի 14-ին Գլխավոր վեհաժողովը 39 «կողմ», 7-ը` «դեմ», 100` «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում ստեղծված իրավիճակը» բանաձեւը: Բանաձեւի ընդունմանը կողմ են քվեարկել Աֆղանստանը, Ադրբեջանը, Բանգլադեշը, Բրունեյը, Կամբոջան, Կոլումբիան, Կոմորյան կղզիները, Ջիբուտին, Գամբիան, Վրաստանը, Ինդոնեզիան, Իրաքը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբիան, Մալայզիան, Մալդիվները, Մոլդովան, Մարոկկոն, Մուանմարը, Նիգերը, Նիգերիան, Օմանը, Պակիստանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Սենեգալը, Սերբիան, Սյերա-Լեոնեն, Սոմալին, Սուդանը, Թուրքիան, Տուվալուն, Ուգանդան, Ուկրաինան, ՄԱԷ-ն, Ուզբեկստանը եւ Յեմենը: Դեմ են քվեարկել` Անգոլան, Հայաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Վանուատուն: 100 երկիր ձեռնպահ է մնացել քվեարկությունից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |