Երեւանը կարող է համոզված լինել, որ Թեհրանի հարաբերությունները հայկական պետությունների հետ փոփոխությունների չեն ենթարկվի17 մարտի 2008 - 18:14 AMT PanARMENIAN.Net - «Իրանը զարգացած քաղաքական ավանդույթներով երկրր է: Նման երկրներում քաղաքական ուղղվածությունը մեծապես կախված է ոչ թե առանձին քաղաքական գործիչների համակրանքից, նույնիսկ ամենաբարձրաստիճան, այլ ազգային մտածելակերպից եւ բնակչության մոտ այս կամ այն արտաքին քաղաքական գործընկերոջ հանդեպ բացասական կամ դրական վերաբերմունքի առկայությունից»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը` մեկնաբանելով Իրանում կայացած խորհրդարանական ընտրությունները: Նրա կարծիքով, ելնելով դրանից, Հայաստանը կարող է համոզված լինել` անկախ նրանից, թե որ կուսակցությունը կամ գաղափարախոսությունը կհաղթի Իրանում, Թեհրանի հարաբերությունները հայկական պետությունների հետ լրջորեն չեն փոխվի: Մեր բարիդրացիական հարաբերությունները ոչ միայն դարերի պատմություն ունեն, այլ նաեւ գոյատեւել են, ի տարբերություն բազում պետությունների, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են մեր տարածաշրջանում վերաբնակեցումների ալիքների վրա»,-ասել է հայ քաղաքագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |