ՌԴ ԱԳՆ-ն դրական է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում հաջողվել է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) սերտ կառուցողական համագործակցությունը միջնորդության ջանքերում: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաշվետվության մեջ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական եւ դիվանագիտական գործունեության մասին 2007 թվականին: «Արեւմտյան գործընկերները մնում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորման այլընտրանքային տարբերակի բացակայության, ուժային կարգավորում ու միակողմանի ներկայացված պայմանների ստիպողական ընդունում թույլ չտալու դիրքերին: Դրան շատ են աջակցել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության եւ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները հունվարին եւ օգոստոսին: ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթնաժողովին Մադրիդում Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարները եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին պաշտոնապես հանձնել են կարգավորման սկզբունքները ներկայացնող փաստաթուղթը: Այդ քայլը կատարվել էր հաշվի առնելով երկու երկրներում սպասվող նախագահական ընտրությունները, որպեսզի բանակցությունների ընթացքում արձանագրված պայմանավորվածությունները պահպանվեն»,- նշվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---