Պետդուման կոչ է արել ՌԴ նախագահին եւ կառավարությանը քննարկել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման հարցը22 մարտի 2008 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Երեկ, մարտի 21-ին, Ռուսաստանի Պետական դուման որպես հիմք է ընդունել հայտարարությունը, որով առաջարկվում է Ռուսաստանի նախագահին ու կառավարությանը քննարկել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման նպատակահարմարության հարցը: Փաստաթղթում պատգամավորներն առաջարկում են դիտարկել «Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ինքնիշխանացման օբյեկտիվ գործընթացի արագացման հնարավորությունը, ընդհուպ մինչեւ նրանց անկախության ճանաչումը բնակչության կամքի արտահայտման համաձայն»: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ռուսաստանը պետք է միջոցներ ձեռնարկի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար, Վրաստանի կողմից զինված հարձակման կամ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցման դեպքում: Պետդուման առաջարկում է նաեւ հզորացնել խաղաղապահների ներուժը վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական հակամարտությունների գոտիներում: Ռուսաստանում Հարավային Օսեթիայի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Մեդոեւի խոսքերով, Պետդումայի հայտարարությունը վստահություն է ներշնչում Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ժողովրդներին եւ վկայում է այն մասին, որ նրանց ճանաչման գործընթացը սկսվել է: Լիազոր ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահն ու կառավարությունը «կարձագանքեն» հայտարարությանը ըստ ՌԴ Սահմանադրության եւ կգորեծն, ելնելով իրավիճակից, որ ձեւավորվում է ոչ միայն Հարավային Օսեեթիայի եւ Աբխազիայի, այլ նաեւ Ռուսաստանի շուրջ: «Մասնավորապես, խոսքը գնում է Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին, որտեղ կարող է մեկնարկել դաշինքին Վրաստանի անդամակցման գործընթացը»,-պարզաբանել է Մեդոեւը: Նա հավելել է, որ Հարավային Օսեթիան ճանաչում է ակնկալում նաեւ Վրաստանից: Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը համարում է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչումը «մեծ սխալ կլինի»: «Եթե ՌԴ-ն ճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, դա շատ մեծ սխալ կլինի Ռուսաստանի կողմից եւ մեծ խնդիրներ կառաջացնի նրա համար»,-ասել է Ֆրիդը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ կողմ է այդ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, հաղորդում է «Ռուսկայա լինիա»-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |