Աբխազիայի իշխանությունները մերժել են Վրաստանի նախագահի առաջարկությունները «անսահմանափակ ինքնավարության» վերաբերյալ29 մարտի 2008 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Աբխազիայի իշխանությունները մերժել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի առաջարկությունը Վրաստանի կազմում «անսահմանափակ ինքնավարություն» տրամադրելու վերաբերյալ: Չճանաչված Աբխազիայի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Շամբան Վրաստանի հետ ընդհանուր պետության մասին բոլոր խոսակցությունները «անընդունելի է» անվանել Սուխումիի համար:Երեկ Մ. Սահակաշվիլին մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել, որոնք, ըստ նրա, կարող էին հիմք դառնալ վրաց-աբխազական բանակցությունների համար: Վրաստանի նախագահը նաեւ աբխազական կողմին առաջարկել է ազատ տնտեսական գոտի ստեղծել: «Մենք առաջարկում ենք ազատ տնտեսական գոտի ստեղծել (ՍՏԳ)»,- ասել է Մ. Սահակաշվիլին: Նա նաեւ առաջարկել է աբխազներին Վրաստանի փոխնախագահի պաշտոնն ու ընդարձակ ներկայությունը Վրաստանի տարբեր պետական համակարգերում: Բացի այդ, երկրի նախագահը նշել է, որ աբխազներն ու վրացիները պետք է փուլ առ փուլ միավորեն անվտանգության եւ իրավապահ մարմինները, այդ թվում մաքսային մարմինները: Մ. Սահակաշվիլին նաեւ առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել բանակցություններում: «Ներկա դրությամբ, Ռուսաստանը հակամարտության կողմ է, այլ ոչ թե` միջնորդ: Մենք խնդրում ենք Ռուսաստանին դադարեցնել նման դերում լինել եւ դառնալ միջնորդ»,- ասել է Վրաստանի նախագահը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |