Թերի Դեւիսը կրկին կոչ է արել Թուրքիային վերացնել ՔՕ 301-րդ հոդվածը 3 ապրիլի 2008 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը ապրիլի 1-ին թուրքական Turkish Daily News եւ Radikal թերթերում հրապարակել է «Արդիականությունն ու առաջընթացը պետք է պաշտպանված լինեն արդի եւ առաջաատար միջոցներով» հոդվածը: Հիմնական շեշտը հոդվածում դրված է խոսքի ազատության վրա, մասնավորապես Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի խնդրի, որը ազատազրկում է նախատեսում «թուրքական ազգային արժանապատվությանն» անպատվելու համար: ԵԽ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ այդ հոդվածով են պատասխանատվության ենթարկվել նոբելյան մրցանակակիր, գրող Օրհան Փամուկը եւ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:«Եվրախորհրդի դերն է` օգնել ԵԽ անդամ-պետություններին իրականացնել պարտավորությունները մարդու իրավունքների հարցով եւ համապատասխանել ժողովրդվարական չափանիշներին` ընդունված ԵԽ-ում: Խոսքի ազատության երաշխիքը, որ պաշտպանվում է Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 10-րդ հոդվածով, հանդիսանում է այդ չափանիշներից մեկը: Թուրքիայի բարեկամներից շատերը գտնում են, որ 301-րդ հոդվածը խախտում է 10-րդ հոդվածը: Ես գտնում եմ, որ թուրքական հանրությունը եւ ժողովրդավարությունը բավական հասուն, ժամանակակից եւ ճկուն են առանց 301-րդ հոդվածի զարգանալու համար: Ես նաեւ գտնում եմ, որ դա ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ժառանգությունը պաշտպանելու լավագույն միջոցն է: Նա ինքն էր հասկանում, որ հնարավոր չէ հին միջոցներով զարգացման հասնել»,- գրում է Թերի Դեւիսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |