Ադրբեջանում ԱՄՆ դեսպան. Մենք կոչ ենք անում Բաքվին միավորել ջանքերը իրանական սպառնալիքի դեմ պայքարելու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կոչ են անում Ադրբեջանին միավորել ջանքերը Իրանի սպառնալիքի դեմ պայքարելու համար: «Մենք գտնում ենք, որ Իրանն սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ռուսաստանի համար, այ պատճառով կոչ ենք անում Ադրբեջանին համատեղ աշխատել այդ սպառնալիքի դեմ»,- ուրբաթ օրը Բաքվում ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին, մեկնաբանելով Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի բանակցությունները Ադրբեջանում Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի օգտագործման շուրջ:



Ռուսաստանը վարձակալում է Գաբալայի ՌՏԿ-ն Ադրբեջանում. դա հրթիռներին հետեւելու Ռուսաստանի համակարգի մասերից մեկն է:



Ադրբեջանի հյուսիս-արեւմտյան հատվածում գտնվող Գաբալայի ՌՏԿ-ն կառուցվել է խորհրդային ժամանակաշրջանում` որպես ԽՍՀՄ հակահրթիռային պաշտպանության համակարգի կարեւորագույն տարրերից մեկը:



Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է ԱՄՆ-ին համատեղ օգտագործել այդ կայանը: Առաջարկին հաջորդեցին մի շարք հանդիպումներ այդ հարցով, սակայն կոնկրետ որոշում չի եղել:



Դեսպանն ասել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից Գաբալայի ՌՏԿ համատեղ օգտագործումը միշտ արդիական է Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի համար: «Միացյալ Նահանգները կողմ են հարցի արագ, դրական կարգավորմանը»,- ասել է Դերսին, հաղորդում է Թրենդ ադրբեջանական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---