ԵՄ. Չնայած ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններին, ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթը դեռեւս գտնվում է քննարկման փուլում

PanARMENIAN.Net - Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը մերձեցրել են իրենց դիրքորոշումները եւ մնացել է ընդամենը մի քանի հարց կարգավորել, ԵԱՀԿ ՄԽ կողմից 2007 թվականին ներկայացված փաստաթուղթը դեռեւս գտնվում է քննարկման փուլում: Այդ մասին ասվում է չորեքշաբթի հրապարակված Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության կոմիսարիատի զեկույցում Հայաստանի կողմից Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի իրականցաման վերաբերյալ 2007 թվականի ընթացքում: Փաստաթղթում հատուկ նշվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում 2007 թվականի հունիսին Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաեւ հայ եւ ադրբեջանցի մտավորականության ներկայացուցիչների այցելությունը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու 2007 թվականի հունիսին:



Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական եւ տարածաշրջանային բնագավառին, զեկույցում նշվում է, որ առաջխաղացում է արձանագրվել քաղաքական երկխոսության ամրապնդման, անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանային համագործակցության նախաձեռնություններում մասնակցելու, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---