ԵԱՀԿ նոր գործող նախագահ է դարձել Ալեքսանդր Ստուբբը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ նոր գործող նախագահ է դարձել Ալեքսադնր Ստուբբը, ով այսօր նշանակվել է ԵԱՀԿ-ում նախագահող Ֆինլանդիայի արտգործնախարար: Ինչպես ասվում է ԵԱՀԿ կայքէջում, Ալեքսանդր Ստուբբը հայտարարել է, որ մտադիր է շարունակել իրեն նախորդած Իլկա Կաներվայի աշխատանքը, ում շնորհակալ է այդ առաքելության մեջ մեծ ներդրում կատարելու համար:



ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահության առաջնահերություններ են համարվում աջակցությունը ձգձգված տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը, Ավղանստանի հետ կապերի ընդլայնումը, տրաֆիկինգի, խտրականության եւ գենդերային խնդիրների դեմ պայքարը:



Նշենք, որ Ֆինլանդիայի նախկին արտգործնախարար Իլկա Կաներվան զրկվել էր իր պաշտոնից SMS-հաղորդագրությունների պատճառով, որոնք, ինչպես պարզվեց, նա ուղարկում էր էրոտիկ շոուի պարուհու: Ավելի վաղ Կաներվան հրաժարվում էր պաշտոնաթող լինել: Նա պնդում էր, որ որեւէ դատապարտելի բան չի արել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---