ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը ռուսական պատվիրակությունը գլխավորելու է ՌԴ Պետդումայի խոսնակը

PanARMENIAN.Net - ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ռուսական պատվիրակությունը գլխավորելու է ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:



Հայաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է ապրիլի 9-ին Երեւանում: Գործող վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջնորդ Սերժ Սարգսյանը հաղթանակ է տարել Հայաստանում փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում` հավաքելով ձայների 52,82 տոկոսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---