ԼՂՀ-ն իրավասու է պնդել իր փաստացի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու իրավունքը 5 ապրիլի 2008 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Որքանով Ադրբեջանը իրավասու է միջազգային բոլոր ատյաններում պնդել իր տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը, նույնքանով, եւ ավելին ԼՂՀ-ն իրավասու է միջազգային ցանկացած ատյաններում, եւ առաջին հերթին` ԱԺ-ի` իր ներկայացուցչական բարձրագույն մարմնի մակարդակով պնդել իր փաստացի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու իրավունքը: Այդ մասին Ստեփանակերտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Մենք պետք է այս առումով ինչ-որ տեղ ճանապարհ հարթենք գործադիր իշխանության հետագա քայլերի համար: Որովհետեւ նա ավելի ազատ կլինի իր գործողություններում այն դեպքում, եթե ունենա օրենսդիր մարմնի երաշխավորված կարծիքը: Այսօրվա քննարկումները մտնում են 2 տարի առաջ Ազգային ժողովում` ղարաբաղյան կարգավորման թեմայով անցկացված լսումների ընդհանուր համատեքստի մեջ: Այդ լսումներից հետո ԱԺ-ն ընդունել է միայն միջանկյալ եզրակացություն, վերջնական եզրակացություն դեռեւս ընդունված չէ: Հաշվի առնելով այսօր արդեն փոխված իրավիճակը, եւ ես գտնում եմ, որ բանակցային գործընթացում իրավիճակը այսօր արմատապես փոխված է, անհրաժեշտություն կա, որպեսզի ԼՂՀ ԱԺ-ն` որպես ներկայացուցչական մարմին իր վերջնական ամփոփ տեսակետը արտահայտի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Այսօրվա քննարկումները կրում են խորհրդատվական բնույթ: Ըստ անհրաժեշտության մենք շարունակելու ենք այսպիսի խորհրդատվությունները, եւ չի բացառվում, որ ԱԺ-ն անցկացնի արդեն համապարփակ լսումներ, որոնց արդյունքում կընդունվի ԱԺ վերջնական եզրակացությունը, որը կարտահայտի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի միանշանակ վերաբերմունքը»,-նշել է Վահրամ Աթանեսյանը, հաղորդում է KarabakhOpen.com-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |